Լրահոս

31.03.2016 18:00


Մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը

Մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 30-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը:

Բացահայտվել է գողության` 14, խարդախության` 12, յուրացման` 3, հարկերից խուսափելու և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 1, մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենա փախցնելու 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը