Լրահոս

31.03.2016 20:00


Ընկերուհուն ծեծել էր և վերցրել հեռախոսը՝ որպեսզի ոստիկանություն չզանգի

Ընկերուհուն ծեծել էր և վերցրել հեռախոսը՝ որպեսզի ոստիկանություն չզանգի

Մարտի 25-ին՝ ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Սյուզաննա Ս.-ն և հայտնել, որ ոմն Հայկ ծեծել է իրեն, վերցրել հեռախոսը, որպեսզի ոստիկանություն չզանգի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Փարաքար գյուղում գտնվող տանը վիճաբանության ժամանակ 1983 թ. ծնված Հայկ Հ.-ն ծեծի է ենթարկել ընկերուհուն` Սյուզաննա Ս.-ին` դեմքի մասում պատճառելով վնասվածք, այնուհետև վերցնելով նրա հեռախոսը, որպեսզի ոստիկանություն չզանգահարի, հեռացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Հայկ Հ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը:
Հետաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը