Լրահոս

31.03.2016 17:30


Կրակոցներ Չարենցի փողոցում

Կրակոցներ Չարենցի փողոցում

Մարտի 31-ի վաղ առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժին է զանգահարել է Նաիրիի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը և հայտնել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են եղել, փողոցում վիրավոր կա, իրավախախտները հեռանում են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, ուղևորներից մեկը զինված է։

Ոստիկանության ՊՊԾ գնդի ու Կենտրոնականի բաժնի ծառայողների օգնությամբ Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Երևանի բնակիչներ, 1990 թ. ծնված Դավիթ Հարությունյանը, 1988 թ. ծնված Երջանիկ Մարտիրոսյանը, 1992 թ. ծնված Լևոն Ադամյանը և «Օպելի» վարորդ, 1971 թ. Արթուր Աբրահամյանը:

Պարզվեց, որ Հարությունյանը, Մարտիրոսյանը և Ադամյանը ժամը 8-ի սահմաններում Չարենցի 5 հասցեի մոտ վիճաբանության մեջ են մտել ոմն Արմենի ու Գևորգի հետ: Այդ ընթացքում Հարությունյանը կրակոցներ է արձակել «Բայկալ» մակնիշի օդաճնշիչ ատրճանակից:

Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Արմենի ու Գևորգի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն, որով կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները

Այս խորագրի վերջին նյութերը