Լրահոս

31.03.2016 17:45


Հեծանվային երթի պատճառով հնարավոր է՝ որոշ անհարմարություններ առաջանան

Հեծանվային երթի պատճառով հնարավոր է՝ որոշ անհարմարություններ առաջանան

Ս.թ. ապրիլի 2-ին` ժամը 13:00-15։00 ընկած ժամանա­կահատվածում, Աուտիզմի իրազեկման համաշ­խարհային օրվան նվիրված միջոցառ­ման շրջանակներում մայրաքաղաքի Շ.Ազնավուրի հրապարակից Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փող.-Մաշտոցի պող.-Կորյունի փող.-Աբովյան փող.-Հանրապետության հրապա­րակ-Վ.Սարգսյան փող.-Բեյրութի փող.-Արգիշտիի փող. (Երևանի քաղաքապետարան) երթուղով, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցությամբ կանցկաց­վի հեծանվային երթ:

Երթի ընթացքում նշված ճանապարհահատվածներին երթևեկության հնարավոր որոշ անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը