Լրահոս

12.10.2010 15:45


ԵԽԽՎ–ն ինքնանպատա՞կ կառույց է

ԵԽԽՎ–ն ինքնանպատա՞կ կառույց է

 «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե այն փաստը, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ 4 բանաձև է ընդունել, որոնք իշխանությունները չեն կատարել, արդյոք ցույց չի՞ տալիս, որ ԵԽԽՎ-ն ինքնանպատակ կառույց է դառնում ՝ ասել է.

-Չեմ կարծում, որ ինքնանպատակ կառույց է, և չեմ կարծում, որ ԵԽ-ի ամենաարդյունավետ մարմինը Մարդու իրվունքների եվրոպական դատարանն է։ Իսկ ԵԽԽՎ-ն մեկ  բանաձևեր է ընդունում, հետևում է բանաձևի կատարմանը. եթե երկիր ես, որը մոնիթորինգի տակ է, ապա համազեկուցողներ կան, փաստահավաք առաքելությամբ գնում են այդ երկիր և այլն։ Եթե համաներումը կիսատ հայտարարվեց, ապա կարող էր կիսատ էլ չլինել,-նշել է նա։

Ըստ Զարուհի Փոսանջյանի, սակայն, մենք հույսներս մեզ վրա պետք է դնենք և ներքուստ ուժեղանանք։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը