Լրահոս

01.04.2016 13:00


Վենետիկի հանձնաժողովը վերահաստատել է. ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն

Վենետիկի հանձնաժողովը վերահաստատել է. ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն

Վենետիկի հանձնաժողովը վերահաստատել է. ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ընտրողների ցուցակների հրապարակումը Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվում է ընտրության գաղտնիության տարրերից մեկը։ Վենետիկի հանձնաժողովի «Հանուն ժողովրդավար ընտրությունների» խորհուրդը 2016 թվականի մարտի 10-ի լիագումար նիստին, քննարկելով ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակի հրապարակման հարցը, վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն: Միեւնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ որոշակի հանգամանքների դեպքում ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հնարավորություն եւ հասանելիություն ունենան՝ ծանոթանալու ընտրողների ցուցակին»,- նշել է նախարարը:

Հովհաննիսյանի խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը հստակ տարբերակում է մտցնում ընտրողների ցուցակի պաշտոնական հրապարակման եւ ընտրողների ցուցակին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու միջեւ։

Ըստ նրա՝ վստահված անձանց առանց վերահաշվարկի պահանջի ընտրողների ցուցակին ծանոթանալու, դրանից քաղվածքներ անելու և նախօրոք հրապարակված ցուցակների հետ համեմատելու հնարավորություն ընձեռելը «փաստացի երաշխիք է ապահովում ընտրողների ցուցակի մատչելիության եւ հասանելիության համար»:

Հովհաննիսյանը լրագրողներին նաև ասել է, որ ԱԺ առաջիկա քառօրյայում նոր Ընտրական օրենսգիրքը չի քննարկվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը