Լրահոս

12.10.2010 15:58


ՀԱԿ համակարգող. «...մոտենում է այն օրը, երբ մենք կհայտարարենք Ազատության հրապարակ մտնելու մասին»

ՀԱԿ համակարգող. «...մոտենում է այն օրը, երբ մենք կհայտարարենք Ազատության հրապարակ մտնելու մասին»

Այսօր հրավիրված ասուլիսում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, հիշեցնելով Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացի մասին իրենց հայտարարությունը, նշել է, որ համբերատարությամբ դիմում են Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվության համար։

-Երբ որ այդ օրը գա, և մեր համբերության բաժակը կլցվի, իսկ այդ օրն այնքան էլ հեռու չէ, և պարզ դառնա, որ իշխանություններն ուղղակի կոպտորեն խախտելով օրենքը՝ անում են ամեն ինչ, որ Ազատության հրապարակում չկայանա մեր հանրահավաքը, այդ օրը մենք ուղղակի կնշանակենք հանրահավաք և, անկախ պետական մարմինների որոշումից, որովհետև այդ որոշումը մենք համարելու ենք ապօրինի, մենք ամբողջ ժողովրդով կհավաքվենք Ազատության հրապարակում,-ասել է Լ. Զուրաբյանը։

Իսկ երբ լրագրողները հետաքրքվել են, թե ե՞րբ է ի վերջո իրենց համբերության բաժակը լցվելու, ՀԱԿ համակարգողը պատասխանել է.

-Շնորհակալ եմ այն անհամաբերության նշանների համար, որ դուք դրսևորում եք։ Դա նշանակում է, որ սա կամաց-կամաց դառնում է հասարակական պահանջ, և մոտենում է այն օրը, երբ մենք կհայտարարենք Ազատության հրապարակ մտնելու մասին։

«7օր»-ի թղթակիցը Լ. Զուրաբյանից նաև հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված իրենց համբերության բաժակի լցվել-չլցվելը

-Շատ պարզ բանով։ Եթե գնում ես որևէ ակցիայի, պետք է ստեղծես այդ ակցիայի հաջողվելու բոլոր պայմանները, բոլոր նախադրյալները՝ և իրավական, և՛ դիվանագիտական, և՛ հասարակական գիտակցության ապահովումը։ Դա պրոցես է,-պատասխանել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը