Լրահոս

01.04.2016 15:16


Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Փարաքարի ճանապարհին

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Փարաքարի ճանապարհին

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանյան խճուղում բախվել են Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 65-ամյա Նորիկ Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի 27 ՏՕ 935 համարանիշի և «Ford Transit» մակնիշի 805 ՕP 61 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է «shamshyan.com»-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 3 հիվանդանոց: Բախման հետևանքով «Ford»-ն էլ հարվածել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին ու ճաղավանդակին, իսկ հետո հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Մանրամասները՝ «shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը