Լրահոս

01.04.2016 15:34


Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ

Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության վարչապետի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ինչպես նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը