Լրահոս

01.04.2016 16:58


ԱՄՆ-ն ուզում է ՌԴ-ին շրջապատել ամերիկամետ պետություններով

ԱՄՆ-ն ուզում է ՌԴ-ին շրջապատել ամերիկամետ պետություններով

Ելցինյան ՌԴ-ն պայքարում է աշխարհի կառավարման բազմաբևեռ համակարգի համար, որտեղ ինքը, եթե գերտերություն չլինի, գոնե հզոր տերություն կդառնա: Այսօր հրավիրված «Աշխարհաքաղաքական վերափոխումները և Հայաստանին ուղղված մարտահրավերները» թեմայով քնարկման ժամանակ նման տեսակետ է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ ընդգծելով, որ աշխարհաքաղաքական պայքարում երկու հսկաները՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, գտնվում են խիստ հակասության մեջ:

-Ես համամիտ չեմ ՌԴ-ի այն քարոզչությանը, որ ԱՄՆ-ն մտադիր է ռազմական ուժով վերացնել Ռուսաստանը: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն ուզում է ՌԴ-ին շրջապատել ամերիկամետ պետություններով, որի պատճառով էլ ՌԴ-ի դիրքերը կթուլանան: Սակայն, Չինաստանի ճնշումը թուլացնելու համար ՌԴ-ն կարող է ԱՄՆ-ի գործընկերը դառնալ ,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ որքան էլ խոսենք ռուս-ամերիկյան հակասությունների մասին, չենք կարող չնկատել, որ օրհասական վիճակում երկու երկրներն էլ չեն անցնում կարմիր գիծը և համագործակցում են:

Անդրադառնալով սիրիական պատերազմին՝ Արման Նավասարդյանն ասել է, որ ՌԴ-ն այդ հարցում առանցքային խաղացող դարձավ, կատարվեց պատերազմական գործողությունների կոնվերտացիա, ինչը, նրա գնահատմամբ, Ռուսաստանի ամենամեծ հաջողումն էր:

-Պատերազմական գործողություններում ոչ թե սկսելն է կարևոր, այլ ժամանակին այն կանգնեցնել կարողանալը և Պուտինը կարողացավ գնալ այդ քայլին,-նշել է նա:

Բանախոսն ասել է, որ պետք է ամեն ինչ անել չդեմոնիզացնելու համար Պուտինի նման նախագահին.

-Ես ոչ թե դա ասում եմ, որովհետև շատ եմ սիրում Ռուսաստանը, այլ ասում եմ Հայաստանի շահերից ելնելով,-ասել է նա՝ հավելելով, որ այս ամենը չհասկանալը շատ վտանգավոր է Հայաստանի համար:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը