Լրահոս

01.04.2016 22:00


Դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում

Դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում

Ապրիլի 1-ին՝ ժամը 16.46-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում երեխան (10 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (ենթադրվում է քնած է). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխան քնած է եղել:

***

Ապրիլի 1-ին՝ ժամը 15.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան (2 տարեկան) մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 1-ին՝ ժամը 15.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում քաղաքացին ընկել է հատակին, չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և բնակչին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

***

Ապրիլի 1-ին՝ ժամը 14.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում երեխա կա (7 տարեկան). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 1-ին՝ ժամը 13.27-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխան (3 տարեկան) մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 1-ին՝ ժամը 08.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 26/1 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 1-ին՝ ժամը 02.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 1-ին՝ ժամը 00.49-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Վիվարո» բուքմեյքերական կետի դռան փականը խափանվել է, մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են «Վիվարո» բուքմեյքերական կետի դուռը:

***

Ապրիլի 1-ին՝ ժամը 01.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչները (13 և 14 տարեկան) չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխաները ներսում քնած են եղել:

Այս խորագրի վերջին նյութերը