Լրահոս

02.04.2016 08:55


«Volkswagen Golf4»-ը գլորվել է ձորակը

«Volkswagen Golf4»-ը գլորվել է ձորակը

Ապրիլի 1-ին՝ ժամը 23.07-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf4» մակնիշի 34 FN 288 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 1մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը