Լրահոս

02.04.2016 12:05


Հայկական զինուժն ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբ է ոչնչացրել. ՀՀ ՊՆ

Հայկական զինուժն ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խումբ է ոչնչացրել. ՀՀ ՊՆ

ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Լեւոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել եւ ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որը թողնելով դիակներ` նահանջել է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում՝ զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ն ոչնչացրել է հակառակորդի մեկ ուղղաթիռ։

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը