Լրահոս

02.04.2016 13:20


Անհետ կորել է Մրգաշեն գյուղի բնակչուհին

Անհետ կորել է Մրգաշեն գյուղի բնակչուհին

Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում Է Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վարդիթեր Սարգսի Սիմոնյանը, ով 2016 թ. մարտի 30-ին՝ ժամը 15-ի սահմաններում, դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել։
Վ. Սիմոնյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը՝ 140-150 սմ,նիհար կառուցվածքով, մազերը՝ ալեխառն, աչքերը՝ շագանակագույն, մաշկը՝ թուխ։ Աջ հոնքի աջակողմյան հատվածում առկա Է սպի: Հագին եղել է կապույտ շրջազգեստ՝ ծաղկանման նախշերով, սև կոշիկներ։
Վարդիթեր Սիմոնյանը տառապում Է հիշողության կորստով, համայնքում նրան ճանաչում ենՌիմա անունով։
Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 010-59-06-21, 0224-2-10-71, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը