Լրահոս

02.04.2016 13:35


Բակո Սահակյանն ԱԽ նիստ է հրավիրել

Բակո Սահակյանն ԱԽ նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:

Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ նշել, որ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել Պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը