Լրահոս

02.04.2016 15:10


«Ստեղից փախնել ա պետք». Ադրբեջանի բնակիչները խուճապահար են (տեսանյութ). «Razminfo.am»

«Ստեղից փախնել ա պետք». Ադրբեջանի բնակիչները խուճապահար են (տեսանյութ). «Razminfo.am»

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը խուճապային տեղեկություններ են տարածում առաջնագծից` շատ անգամ նույնիսկ նշելով հարյուրավոր սպանվածների ու վիրավորների մասին: Այդ գրառումներից և տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմի հարձակողական գործողություններն Արցախի հյուսիս-արևելքում և արևելքում տապալվել են։ Հայտնում են նաև, որ Ադրբեջանը էվակուացրել է այդ շրջանի բնակիչներին։ Այս մասին տեղեկացնում է «Razminfo.am»-ը:

Ադրբեջանցի օգտատերերից մեկը նշել է, որ հայկական ուժերն Աղդամի ուղղությամբ մի քանի գյուղ են վերցրել: Ադրբեջանի զինծառայողների և բնակիչների շրջանում բազմաթիվ զոհեր ու վրավորներ կան:

Մեկ այլ օգտատեր հայտնել է, որ Եվլախի հիվանդանոցն ամբողջությամբ դատարկել են, բժիշկներին ուղարկել են Թարթառ, ադրբեջանական կողմը բազմաթիվ կորուստներ ունի:

Օգտատերերից մի քանիսը բողոքում են, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները, լրատվամիջոցները տեղեկություններ չեն տարածում ռազմաճակատից` հայտնելով, որ իրենք ապրում են սահմանային բնակավայրերում, ու հայկական կողմի ակտիվ գործողությունների հետևանքով «անգամ տներն են դղրդում»:

Այս խորագրի վերջին նյութերը