Լրահոս

02.04.2016 15:21


Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 2-ին, հայ–ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ հեռախոսազրույցներ է նաև ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ գրել էինք, որ Լավրովը բանակցություններ է ունեցել Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ։

Ինչպես արդեն հաղորդվել էր, Լեղնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում՝ զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։

Հայկական զինուժը ոչնչացրել է 3 տանկ, 3 զրահամեքենա, 2 ուղղաթիռ եւ 2 անօդաչու սարք:

Այս խորագրի վերջին նյութերը