Լրահոս

02.04.2016 17:10


Ա. Հովհաննիսյան. «Մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են»

Ա. Հովհաննիսյան. «Մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են»

Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված. մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ շփման գծում ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում՝ զենքի այլ տեսակների հետ օգտագործվումեն նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Հայկական Զինուժը ոչնչացրել է 3 տանկ, 3 զրահամեքենա, 2 ուղղաթիռ եւ 2 անօդաչու սարք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը