Լրահոս

02.04.2016 17:15


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկուշաբթի կհանդիպեն Վիեննայում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկուշաբթի կհանդիպեն Վիեննայում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկուշաբթի կհանդիպեն Վիեննայում և երեքշաբթի կգումարեն Մինսկի խմբի նիստ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին «Twitter»-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկուշաբթի կհանդիպեն Վիեննայում և երեքշաբթի կգումարեն Մինսկի խմբի նիստ ՝ Լեռնային Ղարաբաղում բռնությունները քննարկելու համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց խոր մտահոգություն էին հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը