Լրահոս

02.04.2016 17:10


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակոցները

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակոցները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։ Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոն) իրենց խոր մտահոգությունն են հայտնում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։ Մենք խոստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը, և ցավում ենք անիմաստ կորուստների համար, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակոցները և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները իրավիճակը կայունացնելու համար:

«Նրանք վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի, և որ պատերազմը տարբերակ չէ»,- ասված է հայտարարությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը