Լրահոս

12.10.2010 16:51


Ինչո՞ւ են մարդիկ շարունակում գնալ ՀԱԿ հանրահավաքին

Ինչո՞ւ են մարդիկ շարունակում գնալ ՀԱԿ հանրահավաքին

Հանրահավաքների առումով նման աննպաստ պայմաններում, երբ վերջին համապետական ընտրություններից  2,5 տարի է անցել, հերթական ընտրություններին էլ մոտ 1,5 տարի կա, ինչո՞ւ են մարդիկ շարունակում գնալ ՀԱԿ հանրահավաքին։ Այսօր հրավիրված ասուլիսում բարձրաձայնելով այս հարցը՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե անգամ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, եթե ՀՀ իշխանությունները գոնե մի բնագավառում որևէ հաջողություն արձանգարեին, ապա ժողովուրդն ավելի հանգիստ կվերաբերվեր նրանց։

-Ես առնվազն ուզում եմ նշել 4 կարևոր բնագավառ, որտեղից երևում է, որ այս իշխանությունները ձախողումից բացի ոչինչ չեն տվել հայ ժողովրդին, և դա է պատճառը, որ այսօր մենք նորից հանրահավաքներ ենք անցկացնում, և նորից ժողովուրդը դուրս է գալիս փողոցներ,-հայտարարել է Լ. Զուրաբյանը՝ մատնանշելով քաղաքական ճգնաժամը, արտաքին քաղաքականությունը, բանակը և սոցիալ-տնտեսական վիճակը։

-Եթե տարիներ շարունակ արտահանումը 4 անգամ պակաս է, քան ներմուծումը, և այդ վիճակում դեռ շարունակում են արհեստականորեն արժևորել ազգային դրամը, դա նշանակում է, որ կա՛մ կառավարության մեջ գտնվում են ապուշներ, որոնք տնտեսագիտական տարրական գիտելիքներ չունեն, կա՛մ այնտեղ գտնվում են բավականին խելոք մարդիկ, որոնք օգտագործում են իրենց խելքը միայն մի նպատակով՝ սպասարկելու համար ներմուծող օլիգարխների, մենաշնորհային տնտեսության շահերը,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը