Լրահոս

02.04.2016 17:25


Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է 12 զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է 12 զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի հետևանքով զոհվել է ադրբեջանցի 12 զինծառայող։ Այդ մասին հաղորդվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Նախարարությունը նշել է նաև, որ ադրբեջանական բանակը մարտերի հետևանքով կորցրել է 1 Մի-24 ուղղաթիռ և 1 տանկ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԼՂՀ զինուժը շարքից հանել է հակառակորդի 3 տանկ, 2 ռազմական ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք:

Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ. հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը