Լրահոս

02.04.2016 18:10


ԵՀՄՖ նախագահության հայտարարությունը Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ

ԵՀՄՖ նախագահության հայտարարությունը Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ

ԵՀՄՖի նախագահությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ նոր ռազմական գործողությունների հրահրումը խիստ դատապարտելի է և հղի է անկանխատեսելի հետևանքներով։
ԵՀՄՖն արդեն սկսել է միջազգային փորձագետների և Արցախի բարեկամ քաղաքական գործիչների հետ իրավիճակի պարզաբանման աշխատանքները։
ԵՀՄՖն համագործակցում է նաև Վերլուծությունների և Կանխագուշակումների Համաեվրոպակամ Կենտրոնի (PANAP) նախագահության անդամների հետ` հնարավոր պատերազմի կանխման և ագրեսորի սանձազերծման ու դատապարտման գործընթացը ծավալելու միտումով։ ԵՀՄՖՆ և PANAP կենտրոնը աշխատելու են Բրյուսելի և Մոսկվայի հետ կատարվածի պարզաբանման և գնահատականը տալու միտումով։

Համաձայն ԵՀՄՖի և PANAP կենտրոնի փորձագետների կարծիքի՝ Ադրբեջանի կողմից նման քայլը հրահրվել և սատարվել է Թուրքիայի կողմից և ունի հստակ նպատակ. անկայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և ստեղծել Ռուսաստանի համար խնդիրներ` երկրորդ ռազմաճակատ բացելով ԵԱՏՄի սահմանի մոտ։

Սա ոչ այլ ինչ է, քան ԻՊ–ի վրայից ուշադրությունը շեղելու և ահաբեկիչներին օգնելու մի նոր հնարք, և սա պետք է հանդիսանա միջազգային հանրության համար թիրախ. պետք է անհապաղ արձագանքել ահաբեկչությունը սատարելու այս գործընթացին և կանխել համանման զարգացումները։

ԵՀՄՖի մամլո քարտուղարություն։
2.04.2016.Բրատիսլավա

Այս խորագրի վերջին նյութերը