Լրահոս

02.04.2016 18:19


ԼՂՀ ԱԳՆ. «Հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը»

ԼՂՀ ԱԳՆ. «Հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը»

Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տիրող իրավիճակի առնչությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը նախաձեռնել է լարվածության աննախադեպ սրում՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ադրբեջանական զինված ուժերը հրետակոծման են ենթարկել ոչ միայն ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։

Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը հերթական անգամ անպատասխանատու և անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն դատապարտել Ադրբեջանին՝ իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը