Լրահոս

02.04.2016 18:20


ՀՀ ՊՆ. «Ապատեղակատվություն են լուրերը, թե հակառակորդը ԼՂՀ տարածքում գրավել է բնակավայրեր»

ՀՀ ՊՆ. «Ապատեղակատվություն են լուրերը, թե հակառակորդը ԼՂՀ տարածքում գրավել է բնակավայրեր»

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ, իբր, ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:

«Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք:

Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին»,– ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը