Լրահոս

02.04.2016 18:20


ԼՂՀ-ում վիրավորված երեխաների կյանքին վտանգ չի սպառնում. «Արևիկ» մանկական ԲԿ փոխտնօրեն

ԼՂՀ-ում վիրավորված երեխաների կյանքին վտանգ չի սպառնում. «Արևիկ» մանկական ԲԿ փոխտնօրեն

Արցախի «Արևիկ» մանկական բժշկական կենտրոն տեղափոխված երեխաները վիրահատությունից հետո գիտակցության են եկել. այս մասին «Tert.am»-ին տեղեկացրեց մանկական բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Կարինե Թարխանյանը:

Ըստ նրա՝ «երեխաները կոմայից դուրս են եկել, շնչում են ինքնուրույն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:

«Արևիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գևորգ Գրիգորյանի մոտ` վերքի առաջնային մշակում:

Այս խորագրի վերջին նյութերը