Լրահոս

02.04.2016 19:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 1-ին՝ ժամը 09.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 78 հասցեի դիմաց բախվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 1-ին՝ ժամը 20.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-24»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 1-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մկնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի Պուշկինյան լեռնանցքի 1-ին ոլորանում շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 1-ին՝ ժամը 19.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 86-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Ապրիլի 1-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Արցախյան փողոցում բախվել է «ԻԺ-2141» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը