Լրահոս

02.04.2016 18:50


ՃՏՊ Վանևան գյուղում

ՃՏՊ Վանևան գյուղում

Ապրիլի 2-ին՝ ժամը 13.50-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի 35 LO 108 պետհամարանիշով (վարորդ՝ 1971 թ. ծնված Ն. Ս.) և «Օպել Աստրա G» մակնիշի 34 QT 595 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Հ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ն. Ս.-ը, Հ. Մ.-ը և «Օպել Աստրա G» ավտոմեքենայի ուղևոր Վ. Պ.-ը (1990 թ. ծնված) տեղի ուժերով տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ:

Բժիշկները տուժածներ Ն. Ս.-ի և Հ. Մ.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Պ.-ի վիճակը` բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը