Լրահոս

02.04.2016 20:30


Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն

Հանրապետության տարածքում

Ապրիլի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: Ապրիլի 3-ի երեկոյան ժամերին և 4-ի գիշերը` ձյան առատ տեղումներ, բուք է սպասվում Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում: 4-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը և 4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում

Ապրիլի 3-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վ արագությամբ: 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.50C (1975 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -2.00C (1982 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 11.00

Այս խորագրի վերջին նյութերը