Լրահոս

02.04.2016 18:58


Շթայնմայեր. «ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում»

Շթայնմայեր. «ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում»

ԼՂ հակամարտության գոտում սկսված մարտական գործողությունները պետք է հնարավորինս արագ դադարեցվեն։ Այս մասին, ТАСС–ի փոխանցմամբ, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը։

«Կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ամբողջությամբ հարգել հրադադարը։ Այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու համար»,- նշել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։

Այս խորագրի վերջին նյութերը