Լրահոս

02.04.2016 20:55


Ֆրանսիան մտահոգված է ԼՂ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ

Ֆրանսիան մտահոգված է ԼՂ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ

Ֆրանսիայի իշխանությունները հակամարտության կողմերին կոչ են անում խստորեն պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ: Մենք ափսոսանք ենք հայտնում այդ միջադեպերի հետևանքով արդեն գրանցված զոհերի, մասնավորապես քաղաքացիական զոհերի համար. կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության և միջազգային զարգացման նախարարության կայքում տեղադրված հայտարարությունում:

ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է՝ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն կողմերի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բանակցությունների միջոցով, որի աշխատանքին Փարիզը լիովին աջակցում է:

«Ֆրանսիան կոչ է անում անմիջապես վերադառնալ բանակցությունների սեղանին։ Մենք չենք խնայի մեր ջանքերը այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Նադալը:

Այս խորագրի վերջին նյութերը