Լրահոս

02.04.2016 23:04


ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը ԼՂ–ում

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը ԼՂ–ում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և վերսկսել բանակցությունները:

РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է գլխավոր քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

«Ես տագնապած և խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սրացման առնչությամբ։ Եվրոպայի խորհուրդը երկու կողմերին կոչ է անում դադարեցնել այդ ոչ անհրաժեշտ արյունահեղությունը, որը կհանգեցնի միայն հետագա բռնությունների ու մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց զոհվելուն»,- ընդգծել է Յագլանդը՝ կոչ անելով վերսկսել խաղաղ բանակցությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը