Լրահոս

12.10.2010 18:23


ՀԱԿ համակարգողը մեղմացուցիչ հանգամանքներ է տեսնում Սերժ Սարգսյանի գործողությունների մեջ

ՀԱԿ համակարգողը մեղմացուցիչ հանգամանքներ է տեսնում Սերժ Սարգսյանի գործողությունների մեջ

Ամփոփելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների կնքման մեկ տարին՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողված է, և Սերժ Սարգսյանը տապալել է Հայաստանի պետական շահերը։

-12 աթոռի մեջ, հիշո՞ւմ եք, ասվում էր՝ Կորոբեյնիկովը երբեք այդքան խաբված իրեն չէր զգացել։ Սերժ Սարգսյանը գտնվում է մի իրավիճակում, երբ երբեք իրեն այդքան խաբված չի զգացել։ Նա ուղղակի ասելիք չունի։ Ինքն իսկապես հույսեր է փայփայել և ունեցել է միջագային հանրության խոստումները, որ Թուրքիայի վրա ճնշումներ կգործադրվեն, և ի վերջո կպարտադրեն նրան գնալ այդ արձանագրությունների վավերացմանը։ Թեև մենք այն ժամանակ դեռ զգուշացնում էինք, որ դրանք  անիրական սպասելիքներ են։ Եվ փաստորեն իսկապես ինքը խաբված է։ Բայց Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ դրա մասին ասել է՝ խաբվելն արդարացում չէ,-նշել է Լ. Զուրաբյանը։

Նա նաև ավելացրել է.

-Այս ամբողջ գործընթացը հանկարծակի չորոշեք դնել միայն Սերժ Սարգսյանի պատասխանատվության վրա։ Այս ամբողջ գործընթացի համար պատասխանատու են նաև Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը