Լրահոս

03.04.2016 09:25


«Մերսեդես»–ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին

«Մերսեդես»–ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին

Ապրիլի 3-ին՝ ժամը 00.15-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Մերսեդես E-320» մակնիշի GE OO-090-AA պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Փրկարարներն ուղևոր Ա. Բ.-ին (1992 թ. ծնված) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը