Լրահոս

03.04.2016 10:30


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Ապրիլի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի հին ավտոտնակների մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է մոտ 100 խնձորի և մոտ 200 ծիրանի ծառ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Երևանի Աճառյան 1-ին փողոցում գտնվող չգործող ջերմակայանի բակում՝ մոտ 15 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նախկին ավտոբուսների պարկի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Արարատի մարզի Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը