Լրահոս

03.04.2016 11:55


Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը

Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ իրականացված նոր հարձակումը։

«Ես խորապես մտահոգված եմ և դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր սարսափելի հարձակումը, որի հետևանքով հայկական կողմից զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այն, որ այդ հարձակումը տեղի է ունեցել Վաշինգթոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերադարձից մի քանի ժամ անց, որտեղ նա հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Քերրիի հետ, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի քաղաքականությունը չի աշխատում։

Քանի դեռ Ադրբեջանը չի բախվում լարվածությունը մեծացնելու և բռնությունների իր քաղաքականության ուժեղ և զգալի հետևանքներին, և նենգորեն հրաժարվում է համաձայնել շփման գծում միջազգային դիտարկումների մեխանիզմների կիրառմանը, քիչ է հակամարտության լուծման և հետագա արյունահեղությունը կանխելու հավանականությունը։

Այդ քաղաքականության իրական զոհը Արցախի ժողովուրդն է, որը պարզապես ցանկանում է ապրել ազատ դիպուկահար կրակոցներից, ականանետային ականակոծումներից և իրականացնել իր ինքնորոշման իրավունքը»,- ասվում է Շիֆի հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը