Լրահոս

03.04.2016 14:10


Հադրութում ևս խուճապ չկա. մարդիկ զբաղված են առօրյա աշխատանքներով (տեսանյութ)

Հադրութում ևս խուճապ չկա. մարդիկ զբաղված են առօրյա աշխատանքներով (տեսանյութ)

Շրջկենտրոնում ու շրջանի համայնքներում բոլորը կազմ ու պատրաստ սպասում են համապատասխան հրահանգի: Այդքանով հանդերձ` չի կարելի ասել, թե Հադրութում բնականոն կյանքը խաթարված է։ Քաղաքում խուճապ ընդհանրապես չի նկատվում. մարդիկ զբաղված են առօրյա աշխատանքներով, իրենց հոգսերով: Այս մասին հայտնում է «artsakh.tv»–ն:

Հադրութի հենց կենտրոնում երեխաները շարունակում են իրենց անհոգ մանկությունը, իսկ ազատամարտի մասնակիցները սպասում են հրամանի. անհրաժեշտության դեպքում պատրաստակամ լինելով կանգնել առաջնագծում ու արժանի հակահարված տալ հակառակորդին:

Այս խորագրի վերջին նյութերը