Լրահոս

03.04.2016 15:30


Իրանագետ. «Պարսկալեզու սոցցանցերում արձագանքները միանշանակ հայանպաստ են»

Իրանագետ. «Պարսկալեզու սոցցանցերում արձագանքները միանշանակ հայանպաստ են»

Ակնհայտ է, որ հայկական կողմը թե՛ ռազմի դաշտում, թե՛ քարոզչական դաշտում տանում է հաղթանակ և ամրապնդելու է իր հաղթանակը:

«Tert.am»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նշելով նաև, որ ասածի համար ապացույցներ կամ լրացուցիչ փաստարկներ գտնելու անհրաժեշտություն չկա:

«Մարտադաշտում մեր տղաներն են հաղթանակ տանում, մեր հասարակությունն իր ամբողջության մեջ քարոզչական դաշտում է հաղթանակ տանում թշնամու նկատմամբ»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Ինչ վերաբերում է իրականական կողմի արձագանքներին, իրանագետը նշեց, որ իրանական ամենաազդեցիկ կայքերը տեղեկատվությունը վերցնում են հայկական պաշտոնական սկզբնաղբյուրներից:

«Թեև Իրանի արտգործնախարարի մակարդակով Իրանը հավասարակշռության կոչ է արել, բայց իրականում, եթե հետևելու լինենք պարսկալեզու սոցցանցերի արձագանքներին, ապա թե՛ քանակական, թե՛ որակական արձագանքները, միանշանակ, հայանպաստ են: Հետևաբար, մնում է փաստել, թե՛ ռազմի դաշտում, թե՛ քարոզչության, թե՛ դիվանագիտական հարթությունում հաղթանակը մեր կողմն է»,-նշեց իրանագետը:

Անդրադառնալով միջազգային կառույցների կոչերին՝ Վարդան Ոսկանյանն ասաց, թե, ցավոք, միջազգային հանրությունն արդեն որերորդ անգամ չի կարողանում զսպել ագրեսորին:

«Մեր միակ հույսն առաջին հերթին մեր զինվորներից կազմված բանակն է, հետևաբար մեր բանակը, մեր պետականությունը կարող է երաշխավորել մեր անվտանգությունը»,-եզրափակեց Վարդան Ոսկանյանը:

«Tert.am»

Այս խորագրի վերջին նյութերը