Լրահոս

12.10.2010 18:32


«Սարդարապատ» շարժման հայտարարությունը

Արձանագրում ենք, որ

  • Հայաստանի Հանրապետությունում լեռնաարդյունաբերության  տեխնոլոգիական   ցածր մակարդակը գործող հանքավայրերում անդառնալի վնասներ է հասցնում շրջակա միջավարին և մարդկանց առողջությանը,
  • հանքավայրերի շահագործման ժամանակ առաջացած թունավոր թափոնների ոչնչացումը կամ թաղումը ինչպես շահագործման, այնպես էլ շահագործումից հետո հետևանքների վերացման փուլերում կրում են անկառավարելի և անվերահսկելի բնույթ,
  • բացակայում են հանքավայրերում աշխատող և նրանց հարակից տարածքներում բնակչության առողջության   նպատակային ուսումնասիրությունները, վիճակագրական համակարգը և մարդկանց առողջության պահպանման  ուղղությամբ կանխարգելիչ և բուժական աշխատանքները,
  • արդեն իսկ ծանր վնասներ են հասցվել Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում,  Դրմբոնում հանքարդունաբերական ձեռնարկությունների հարակից տարածքներին, բնությանը և մարդկանց առողջությանը,
  • շրջակա միջավայրի և մարդկանց առողջության իրական վիճակը արտացոլող վիճակագրական տեղեկությունների բացակայությունն ու  տվյալների անհարկի գաղտնիությունը իրականում հետապնդում է նպատակ քողարկել առկա իրական աղտեալի վիճակը,
  • բնությանը և մարդկանց առողջությանը հասցվող ծանր  վնասները հետևանք են նաև էկոլոգիական ստանդարտների, հումանիտար փորձաքննության' երաշխիքային ենթակառույցների  բացակայության։

Ուսումնասիրելով և փաստելով Զանգեզուրի բնակչության վերաբերմունքը և նրա կողմից հայտնած անվստահությունը  նոր  հիմնադրվող  հանքարդյունաբերական  համալիրների՝ ուրանի հանքերի շահագործման  կապակցությամբ, «Սարդարապատ»   շարժման նախաձեռնությունը գտնում է, որ այդ  ծրագրերի   կյանքի կոչելը հղի է ոչ միայն էկոլոգիական և առողջապահական աղետով, այլ ուղղակիորեն վտանգում է ՀՀ ազգային անվտանգությանը։ Հանքերի շահագործումը կպարտադրի Զանգեզուրի բնակչությանը կարճ ժամանակահատվածում հեռանալ հայրենի բնօրրանից։

Այս խորագրի վերջին նյութերը