Լրահոս

03.04.2016 18:25


Իսրայելի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Իսրայելի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը, ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ, ապրիլի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել 1915 թվ. Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

ՀՀ ԱԺ

Այս խորագրի վերջին նյութերը