Լրահոս

03.04.2016 18:40


Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի՝ ժամը 18.30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները (տեղում է ձյուն):

Վայոց ձորի մարզի Սարավան, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղական համայնքներում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը