Լրահոս

03.04.2016 19:45


ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին

ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին

Ապրիլի 3-ին՝ ժամը 16.26-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ որ Մ-2 ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 4-րդ կմ-ում «Mitsubishi Patjero Io» մակնիշի 34 vc 413 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1970 թ. ծնված Խ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հավածից և սահել հարակից ձորակը (մոտ 30մ):

Ավտոմեքենայի ուղևոր՝ 1993 թ. ծնված Մ. Ա.-ն, հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը