Օրական 3 դրամ ընտրակաշառքով խմբիշխանությունն իրեն իրավունք է վերապահում յուրաքանչյուր քաղաքացուց ապօրինի գրպանել օրական 1000 դրամ։
Վերջին 12-15 տարիներին անընդհատ խորացող համակարգային կոռուպցիան մի կողմից տնտեսությունը հասցրել է խորը ստագնացիայի, անհավասար մրցակցության, քրեաօլիգարխիկ կառավարման կլանայնությանը, փոքր ու միջին գործարարության բռնաճնշմանն ու դրա զարգացման խոչընդոտմանը, իսկ մյուս կողմից' հասարակության անդամների միջեւ ստեղծված հանրային արդյունքների անարդար վերաբաշխմանը:
Աղքատության ճիրաններում հայտնված բնակչությունն իր փրկությունը որոնում է Հայրենքից արտագաղթելու եւ այլ երկրում արժանապատիվ կյանք գտնելու սին գայթակղության մեջ:
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԱԹԻՎ ԽԱՎԻ ՀԱՄԱՐ ԼԻՆԵԼՈՎ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԴԻԶԵԼՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԱՂԲՅՈՒՐ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ԽԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐ Է ԱԾՎԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏԱՑՄԱՆ, ՎԵՐՍՏԻՆ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ:
Կոռուպցիայի դեմ իրական պայքարի գործնական քայլերը մեր երկրում վաղուց պետք է ուղղված լինեին.
նվազագույն ամսական աշխատավարձի սահմանմանը 120 000 դրամի, այլ ոչ թե 32 500 դրամի չափով, պետական ծառայողների բազային աշխատավարձը' 150 000 դրամի, այլ ոչ թե 40 000 դրամի չափով,
մենաշնորհներն ու օլիգոպոլիան ստվերային շրջանառության դաշտից դուրս բերելու եւ բոլոր հարկատուների նկատմամբ հավասար հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով «Եկամտահարկի պրոգրեսիվ հարկի մասին», «Շահութահարկի պրոգրեսիվ հարկի մասին», «Հայաստանի անկախության տարիներին ապօրինի կուտակած հարստության ազգայնացման մասին», «Մեկ անձի հաշվով 100 մլն դրամից ավելի առկա հարստության վրա 50 տոկոսից բարձր պրոգրեսիվ հարկով միանվագ հարկման մասին» օրենքների ընդունմանն ու կենսագործմանը,:
Սակայն դրանց փոխարեն տաս և ավելի տարիների ընթացքում յուրաքանչյուր օր Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց սպասարկուները Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գրպանից օրական գողացել եւ շարունակում են գողանալ ավելի քան 1000 դրամ եւ հինգ տարին մեկ ընտրակեղծարարներին 5000 դրամ ընտրակաշառք տալով ամրագրում իրենց հանցավոր գործունեությունը:
Մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա սերնդի, այլև ապագա սերունդների առջեւ: Ելնելով պատասխանատվության այդ գիտակցումից' պահանջում ենք.
բոլոր այն քաղաքացիներից, ում համար առաջնային է հասարակական ու ազգային շահը, ում համար Հայրենիքը գրպանային կատեգորիա չէ, ոտքի՛ կանգնել եւ պայքարել ՀՀ-ում Սահմանադրական կարգի անհապաղ վերականգնման համար' մասնակցելով հոկտեմբերի 15-ի համապետական հանրահավաքին,
նախագահի պաշտոնը բռնազավթած ու մարտի 1-2-ի 10 զոհերի արյունով օծված իշխանագողին' անհապաղ հրաժարական տալ,
դադարեցնել Ազգային Ժողովում 2011 թ. անիրատեսական, կոռուպցիան խթանող բյուջեի եւ տնտեսությունը կործանող այլ ազգադավ օրինաագծերի քննարկումը ու հոժարակամ հրաժարական տալ' ձեռնամուխ լինելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Վե՛րջ գիգաշահութաբերությանը
Օրական 3 դրամ ընտրակաշառքով խմբիշխանությունն իրեն իրավունք է վերապահում յուրաքանչյուր քաղաքացուց ապօրինի գրպանել օրական 1000 դրամ։
Վերջին 12-15 տարիներին անընդհատ խորացող համակարգային կոռուպցիան մի կողմից տնտեսությունը հասցրել է խորը ստագնացիայի, անհավասար մրցակցության, քրեաօլիգարխիկ կառավարման կլանայնությանը, փոքր ու միջին գործարարության բռնաճնշմանն ու դրա զարգացման խոչընդոտմանը, իսկ մյուս կողմից' հասարակության անդամների միջեւ ստեղծված հանրային արդյունքների անարդար վերաբաշխմանը:
Աղքատության ճիրաններում հայտնված բնակչությունն իր փրկությունը որոնում է Հայրենքից արտագաղթելու եւ այլ երկրում արժանապատիվ կյանք գտնելու սին գայթակղության մեջ:
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԱԹԻՎ ԽԱՎԻ ՀԱՄԱՐ ԼԻՆԵԼՈՎ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԴԻԶԵԼՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԱՂԲՅՈՒՐ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ԽԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐ Է ԱԾՎԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏԱՑՄԱՆ, ՎԵՐՍՏԻՆ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՄԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ:
Կոռուպցիայի դեմ իրական պայքարի գործնական քայլերը մեր երկրում վաղուց պետք է ուղղված լինեին.
Սակայն դրանց փոխարեն տաս և ավելի տարիների ընթացքում յուրաքանչյուր օր Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց սպասարկուները Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գրպանից օրական գողացել եւ շարունակում են գողանալ ավելի քան 1000 դրամ եւ հինգ տարին մեկ ընտրակեղծարարներին 5000 դրամ ընտրակաշառք տալով ամրագրում իրենց հանցավոր գործունեությունը:
Մենք պատասխանատու ենք ոչ միայն այսօրվա սերնդի, այլև ապագա սերունդների առջեւ: Ելնելով պատասխանատվության այդ գիտակցումից' պահանջում ենք.
«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնություն