Լրահոս

04.04.2016 10:15


Հրդեհներ Ձորաղբյուրում և Ակնաբույր գյուղում

Հրդեհներ Ձորաղբյուրում և Ակնաբույր գյուղում

Ապրիլի 4-ին՝ ժամը 03.02-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուրի ամառանոցների 20-րդ փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.32-ին, մարվել՝ 05.30-ին: Ամբողջությամբ այրվել է 2 ննջասենյակ՝ գույքով (մոտ 25 քմ), տանիքի կառուցատարրերը (մոտ 90 քմ) և 2 փայտյա պատուհան:

...

Ապրիլի 4-ին՝ ժամը 01.44-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի մոտ գտնվող երկհարկանի տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.10-ին, մարվել՝ 02.47-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակի փայտյա առաստաղը (մոտ 16 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը