Լրահոս

04.04.2016 10:30


Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

Ապրիլի 4-ին՝ ժամը 06.01-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ արջի արձանի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 21-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի 34 AV 689 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահել է ձորը (մոտ 3 մ). տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը