Լրահոս

04.04.2016 10:40


Ավտովթար Գեղարքունիքում. վարորդները մահացել են

Ավտովթար Գեղարքունիքում. վարորդները մահացել են

Վարդենիս քաղաքում ապրիլի 4-ին տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով մահացել են իրար բախված ավտոմեքենաների վարորդները: Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասաց Մեծ Մասրիկի գյուղապետ Արմեն Ասատրյանը՝ նշելով, որ իրար են բախվել «Lada Priora» եւ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Արմեն Ասատրյանի խոսքով՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ 25-ամյա Արման Ղարաբյանն է, նույն ավտոմեքենայում են եղել նաեւ Արմանի հայրն ու եղբայրը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. «Հայրն ու եղբայրն էլ են մեքենայի մեջ եղել. հոր թոքերն են վնասվել, իսկ եղբոր ոտքն է կոտրվել»:

Գյուղապետը նշեց, որ Ղարաբյանները գնացել էին Վարդենիս՝ իրենց տատիկին տեսակցության, դեպքը պատահել է գյուղ վերադառնալու ճանապարհին, Արման Ղարաբյանը ամուսնացած չէր:

«Lada Priora» մեքենայի վարորդը, որը նույնպես մահացել է, Ակունք գյուղի բնակիչ է:

«NEWS.am»

Այս խորագրի վերջին նյութերը