Լրահոս

04.04.2016 14:10


ԵՊՀ ավելի քան 100 ուսանող կամավորագրվել է առաջնագիծ մեկնելու համար (լուսանկարներ)

ԵՊՀ ավելի քան 100 ուսանող կամավորագրվել է առաջնագիծ մեկնելու համար (լուսանկարներ)

ԵՊՀ ՖԲ էջից տեղեկանում ենք, որ վաղ առավոտից ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի և ուսանողական խորհրդի ակտիվ անդամները ցուցակագրում են այն կամավոր ուսանողներին, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում: Հավաքվում են նաև առաջին անհրաժեշտության իրեր և պահածոյացված սննդամթերք Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար:

Այս պահին արդեն ավելի քան 100 ուսանողներ, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում, կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար:
Դեռևս զինվորական ծառայություն չանցած հարյուրավոր ուսանողներ էլ են դիմել կամավորագրվելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը