Լրահոս

04.04.2016 14:20


Սոլովյովը հաղորդում է պատրաստում ԼՂ հակամարտության մասին

Սոլովյովը հաղորդում է պատրաստում ԼՂ հակամարտության մասին

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը «Twitter»-ի իր էջում գրել է.

«Տեղեկատվություն եմ հավաքում Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Վաղը եթեր կհեռարձակեմ: Միայն խենթերը կարող են պատերազմ ցանկանալ»:

Սոլովյովի գրառմանն ռուսական տարբեր լրատվական գործակալություններ, այդ թվում՝ РИА «Новости»-ն, RT-ն, «Интерфакс»-ը, նաև՝ ադրբեջանական կայքեր։ Վերջինները գրել են, որ հաշվի առնելով Սոլովյովի ջերմ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ՝ արդեն ակնհայտ է, թե հաղորդումն ինչ ուղղվածություն է ունենալու:

Որոշ կայքեր էլ այս տեղեկությունը մեկնաբանել են «Սոլովյովը սկսում է Ադրբեջանի դեմ գրոհը» վերնագրով հրապարակումներով:

Այս խորագրի վերջին նյութերը