Լրահոս

04.04.2016 15:45


Հայ զինվորը միայնակ շարունակել է մարտը և վերջին նռնակով իր հետ պայթեցրել թշնամուն

Հայ զինվորը միայնակ շարունակել է մարտը և վերջին նռնակով իր հետ պայթեցրել թշնամուն

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար,

կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան,

ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից:

Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում, մի քանի նռնակներ նետելով, չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ պայթեցրել է մոտեցողներին: Փա՛ռք մեր հերոսներին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը