Լրահոս

04.04.2016 17:40


Վրաստանի ԳՇ. «Երևի մենք էլ պետք է ստանձնենք միջնորդի առաքելությունը»

Վրաստանի ԳՇ. «Երևի մենք էլ պետք է ստանձնենք միջնորդի առաքելությունը»

Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վախթանգ Կապանաձեն հուսով է, որ Լեռնային Ղարաբաղում կհաջողվի հրադադարի հասնել, և բախումը լուծել խաղաղ Ճանապարհով:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին և նեղ հարաբերությունների ու կապերի մեջ ենք գտնվում մեր գործընկերների հետ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Ստանում ենք ամբողջական տեղեկատվություն: Հուսով ենք, որ հրադադար կլինի, և կողմերը կանցնեն խնդրի լուծման խաղաղ ճանապարհին: Երևի մենք էլ պետք է ստանձնենք միջնորդի առաքելությունը, քանի որ մենք այն երկրներից մեկն ենք, որը երկու հարևանների հետ էլ լավ հարաբերությունների մեջ է», -ապրիլի 4-ին հայտարարել է Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ ՎախթանգԿ ապանաձեն:

Այս խորագրի վերջին նյութերը